News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրամիության գագաթաժողովի մասնակիցները Մոլդովային եւ Վրաստանին խոստացել են այդ երկրների հետ ԵՄ ասոցացման համաձայնագիրը ստորագրել մինչեւ այս տարվա հունիս: Այդ մասին նշված է Ուկրաինայի հարցով Բրյուսելում կայացած բարձր մակարդակի հանդիպման ամփոփիչ հայտարարությունում:

«Եվրամիությունը հաստատում է Վրաստանի եւ Մոլդովայի հետ քաղաքական ասոցացման եւ տնտեսական ինտեգրացման հետագա ամրապնդման իր նպատակը: Մենք հաստատում ենք մեր նպատակը՝ մինչեւ այս տարվա հունիս ստորագրել ասոցացման համաձայնագիրը, այդ թվում խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիրը, որը մենք նախաստորագրել ենք 2013-ի նոյեմբերին Վիլնյուսի գագաթաժողովում»,-ասված է հայտարարությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ