News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԵՄ ներկայացուցիչները քննադատել են Թուրքիային՝ ընտրությունների նախաշեմին Twitter-ը արգելափակելու որոշման համար:

ԵՄ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն անհանգստություն է հայտնել Թուրքիայի գործողությունների առթիվ: «Բաց լինել հաղորդակցության համար եւ ազատ ընտրել հաղորդակցության միջոցները ԵՄ հիմնարար արժեքներից է»,-գրել է նա:

ԵՄ հեռահաղորդակցության հարցերով հանձնակատար Նելլի Քրուսը թուրքական իշխանությունների քայլն անվանել է «անհիմն, անիմաստ եւ վախկոտ»:
Թուրքիայում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը նույնպես հիշեցրել է ԵՄ հիմնարար արժեքների մասին՝ նշելով, որ իրենք կոչ են անում վերանայել Twitter-ի օգտագործման արգելքի մասին որոշումը:

«Մեծ Բրիտանիան անհանգստացած է ցանկացած գործողությամբ, որն ուղղված է Twitter-ի արգելափակմանը: ԵՄ-ն սպասում է, որ Թուրքիան առաջ կմղի խոսքի ազատությունը, ժողովրդավարությունը եւ օրենքի գերիշխանությունը»,-ասված է դեսպանատան ուղերձում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ