News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Վերջին երկու օրերին մայրաքաղաքի փողոցներում գրեթե ամեն քայլափոխի կարելի է հանդիպել իրանցի զբոսաշրջիկների, որոնք Հայաստան են եկել՝ նշելու

իրենց Նոր տարին՝ Նովրուզ բայրամը։

Իրանցիները եկել ավտոբուսներով, անձնական մեքենաներով ու տաքսիներով՝ոմանք առաջին, ոմանք էլ՝ հերթական անգամ։ Մարտի 21-ից սկսած նրանք մոտ երկու շաբաթ կզվարճանան հայաստանյան ակումբներում ու ռեստորաններում։

«Երկու օր առաջ ենք եկել ընկերներիս հետ, հինգ օրից կգնանք: Որոշել ենք գալ, քանի որ շատ սիրուն քաղաք է, Իրանին մոտ է:Մարդիկ շատ լավն են, ամեն ինչ լավն է՝ կասկադ, հրապարակ, դիսկո»,-NEWS.am-հետ զրույցում ասաց իրանցի մի երիտասարդ։

Նա բողոքեց, որ երկրորդ անգամ է Հայաստանում եւ նկատել է, որ Նովրուզի օրերին տան վարձակալությունն ու մնացած ամեն ինչ շատ ավելի թանկ է: Չնայած թանկությունի դժգոհ են գրեթե բոլորը, բայց միեւնույն է, նախընտրում են տոներն անցկացնել հարեւան երկրում, որտեղ կարող են անել այն, ինչ չեն կարող  իրենց հայրենիքում։

Այնուամենայնիվ, այս տարի իրանցի զբոսաշրջիկների թիվն ավելի փոքր է։

«Շատերը գերադասում են գնալ Վրաստան, որտեղ բնակարան վարձելն ավելի էժան է»,- ասաց մի իրանցի երիտասարդ՝ նշելով, որ Նովրուզին Վրաստան մեկնողների թիվը ավելացել է։

Ինչո՞ւ Հայաստանում հարցի պատասխանը գրեթե բոլորի մոտ նույն է։

«Վոդկա եմ խմում, պիվա, շամպայն, շատ լավ»,- բացատրեց 25-ամյա Ալիզադալո Ռեզան, որն արդեն վեց ամիս բնակվում եւ աշխատում է Հայաստանում։ Նրա եկամտի աղբյուրը Իրանից Հայաստան եկած հայրենակիցներն են, որոնց համար վարձով բնակարաններ է գտնում, կամ ակումբներից գումար ստանում նրանց իրանցի հաճախորդներով ապահովելու համար։

«Այստեղ ավելի շատ փող կա: Իրանում գործ չկա, էստեղ գործ լավ ա: Այստեղ բրոքեր եմ աշխատում»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց իրանցի երիտասարդը։

Իրանցի զբոսաշրջրիկների սիրելի ուղղություններն անփոփոխ են՝ ակումբներ ու դիսկոներ։ «Այս տարի նաեւ «Փարվանա» ռեստորան կգնան»,- NEWS.am-ին ասաց երեւանցի մի կին, որը զբաղվում է իրանցի զբոսաշրջիկների համար տներ վարձակալելով։

Տպել
Ամենաշատ