News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ուկրաինացի օլիգարխ Դմիտրի Ֆիրտաշը Վիեննայում ազատ է արձակվել բանտից՝ վճարելով ռեկորդային 125 մլն եվրո գրավ: Այդ մասին իր Twitter-ում հայտնել է ավստրիական «Պրոֆիլ» պարբերականի լրագրող Մարտին Շտաուդինգերը՝ վկայակոչելով Վիեննայի դատարանի որոշումը:

Գումարը վճարվել էր դեռ մի քանի օր առաջ, սակայն արգելափակվել էր Վիեննայի դատարանի հաշվին՝ փողի լվացման կասկածանքով: Der Standard պարբերականի տվյալներով, Ֆիրտաշի ազատման համար գումարները ստացվել են Ռուսաստանից:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ավստրիական ոստիկանությունը մարտի 13-ին ԱՄՆ ՀԴԲ-ի հարցումով ձերբակալել էր 48-ամյա ուկրաինացի գործարար Դմիտրի Ֆիրտաշին՝ կազմակերպված հանցավոր խմբավորում ստեղծելու կասկածանքով: Ֆիրտաշը ստեղծել էր սկանդալային RosUkrEnergo ընկերությունը՝ Ուկրաինայից ԵՄ երկրներ գազաի տարանցման համար (RosUkrEnergo-ի համահիմնադիրը ռուսական «Գազպրոմն» է):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ