News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի միջազգային ավիաուղիները(ՈւՄԱ) մտադիր չեն դադարեցնել Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ օդային հաղորդակցությունը: Ինչպես NEWS.am-ի թղթակցին հաղորդել են ՈւՄԱ-ից, Հայաստանի եւ Ուկրաինայի քաղաքական դիրքորոշումները Ղրիմի կապակցությամբ չեն ազդել երկրների միջեւ ավիահաղորդակցության վրա:

Աղբյուրի խոսքով՝ Կիեւ-Երեւան ավիաչվերթների գրաֆիկը կազմվել է մինչեւ մայիսի 31-ը ներառյալ. «Վերջերս Կիեւ-Երեւան չվերթների թիվը կրճատվել է մեկի՝ ուղեւորների բացակայության պատճառով: Այս պահին ՈւՄԱ-ն շաբաթական մեկ չվերթ է իրականցնում:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդում էր, որ Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանին հրավիրել են Ուկրաինայի ԱԳՆ, որտեղ նրան նոտա են հանձնել: Ուկրաինական լրատվամիջոցների տեղեկություններով, որոնք վկայակոչում են  ԱԳ փոխնախարար Դանիլա Լուբկիվսկիին, ուկրաինական կողմը դեսպանին է հայտնել իր անհանգստությունը: «Մենք դիմել ենք Հայաստանին, որպեսզի վերջինս պաշտոնապես ու հրապարակավ հայտարարի, որ չի ընդունում Ղրիմի անեքսիան»,- հայտարարել էր Լուբկիվսկին:

Հիշեցնենք, որ դժգոհությունը կապված է Հայաստանի ու ՌԴ նախագահների հեռախոսազրույցի հետ, որի ընթացքում կողմերը անդրադարձել են Ղրիմի հանրաքվեին ու փաստել, որ դա ազգերի ինքնորոշման իրավունքի հերթական դրսեւորումն էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ