News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում, այսօր՝ մարտի 22-ին, իր աշխատանքներն է սկսել ՀՅԴ Մարմինների խորհրդաժողովը, որի օրակարգի գլխավոր հարցերն են ԼՂՀ հզորացման եւ Արցախյան ազատամարտի ձեռքբերումների ամրապնդման հրամայականները եւ թուրք-ադրբեջանական հակահայ արշավի դեմ պայքարի ծրագրերը։

ՀՅԴ մամլո դիվանից հայտնում են, որ ՀՅԴ Բյուրոյի հրավերով եւ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի հյուրընկալությամբ գումարվող խորհրդաժողովին մասնակցում են ՀՅԴ բոլոր՝ 12 Կենտրոնական կոմիտերների, Հայաստանի Գերագույն մարմնի եւ կազմակերպական այլ շրջանների ներկայացուցիչներ ու հրավիրյալ պատասխանատու ընկերներ, ընդհանուր՝ շուրջ 60 մասնակիցներ։

Ժողովն անդրադառնալու է նաեւ տարածաշրջանում վերջին զարգացումներին, Սիրիայի հայության աջակցության աշխատանքներին, ինչպես նաեւ կուսակցական կազմակերպական մի շարք ծրագրերի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ