News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանում անգլերենի ուսուցումը  բարձր մակարդակի վրա է, մարտի 22-ի «Համագործակցություն հանուն հաջողության» կոնֆերանսում հայտարարել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր  դեսպան Քեթրին Լիչը։ Կոնֆերանսը կազմակերպել է Բրիտանական խորհուրդը, այն նվիրված է աշխարհում անգլերենի միջազգային IELTS քննության ներդրման 25-ամյակին։ Դեսպանն իր խոսքում նշել է, թե սեփական փորձից գիտի՝ ինչպես է օտար լեզուներ սովորելը  հարստացնում մարդու կյանքը եւ որքան կարեւոր է դա։

«Բրիտանական խորհուրդն իր փորձով առանցքային դեր ունի անգլերենի ուսուցման գործում։ Դա շատ կարեւոր է միջմշակութային երկխոսության զագացման տեսանկյունից», - նշել է Քեթրին Լիչը։

Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արեւիկ Սարիբեկյանն իր հերթին  ընդգծել է, որ Հայաստանում IELTS-ի հանդեպ հետաքրքրությունն աճում է.  «Նախորդ տարվա տվալով՝ ամբողջ աշխարհում անցկացվել է IELTS-ի  2 մլն թեստ։ 135 երկրներում 900 թեստային կենտրոն կա, Հայաստանում այն Բրիտանական խորհուրդն է։ Մենք համագործակցում ենք Հայաստանի Ֆրանսիական համալսարանի, Մանկավարժական համալսարանի, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի, Հայաստանում Ամերիկյան համալսարանի հետ», - նշել է Արեւիկ Սարիբեկյանն ու հավելել, որ Բրիտանական խորհուրդը պատրաստ է նաեւ  IELTS-ի առցանց ուսուցման։

Նշենք, որ մեր երկրում  ամեն տարի 1000-ից ավելի մարդ IELTS քննություն է անցնում եւ անգլերենի իմացության միջազգային հավաստագիր ստանում։

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ