News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիդ Ուսուպաշվիլին կարծում է, որ իր երկրի փորձը 2008-ին Ռուսաստանի ներխուժումից հետո մեծ դասեր է պարունակում, որոնք այսօր արդիական են: Այս մասին Բրյուսելում Մարշալի հիմնադրամի կոնֆերանսի ժամանակ մեկնաբան Մարկ Չամպիոնի հետ զրույցում ասել ՝ ինքը՝ Ուսուպաշվիլին, գրում է «Bloomberg View»-ն:

Նրա խոսքով՝ դասերից մեկն այն է, որ Արեւմուտքը չի կարող պատկերացնել Պուտինի ախորժակը՝ հարեւան երկրներ ներխուժելու հարցում: Ուսուպաշվիլին նշել է, որ Ղրիմն անեքսիայի ենթարկելով, Ռուսաստանը խախտել է 1994 թվականի պայմանագիրը, որով ՌԴ-ն երաշխավորել է Ուկրաինայի սահմանները, իսկ ԱՄՆ-ը եւ Եվրոպան պատրաստ չեն կիրառել այդ համաձայնագրերը:

«Երբեմն ես կարծում եմ, որ Արեւմուտքի բոլոր կրեմլագետները պետք է հրաժարական տան»,-ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահը՝ անդրադառնալով նրան, որ արեւմտյան առաջնորդները չեն հասկանում, թե ինչպես են մտածում Պուտինը եւ այլ ռուսաստանցիներ: Նրանք հայրենասիրության ծուղակի մեջ են հայտնվել: Եթե պատժամիջոցները 20-տոկոսանոց գնաճի հանգեցնեն, նրանք կհիշեն Ստալինգրադն ու կդիմանան:

Ուսուպաշվիլիի կարծիքով՝ Եվրոպան եւ ԱՄՆ-ը պետք է մտածեն այն մասին, թե ինչու նախկին խորհրդային կայսրության երկրները իրենց համար նշանակություն ունեն: Իհարկե, նա կենտրոնացել է, առաջին հերթին, Վրաստանի վրա: Նրա խոսքով՝ Ռուսաստանի կողմից չվերահսկվող Վրաստանը միջանցք է, որը միացնում է Եվրոպան Ադրբեջանին, Կասպից ծովին եւ Կենտրոնական Ասիային, որով նավթը եւ գազը հասնում են Արեւմուտք: Նա ենթադրում է, որ ինչ-որ պահի Պուտինը կցանկանա փակել այդ դուռը: «Պուտինը հասկանում է դրա կարեւորությունը, բայց չեմ պատկերացնում, ինչու արեւմտյան առաջնորդները դա չեն հասկանում»,-ասել է Ուսուպաշվիլին:

Նրա խոսքով՝ Պուտինը հասկանում է ոչ թե պատժամիջոցները, այլ կապվածությունը: «Ուստի կարեւոր հարցն այն չէ, որ պատժեն Ռուսաստանին, այլ այն, որ ուժեղացնեն ԵՄ-ի կապվածությունը, եւ որն ավելի կարեւոր է, հյուսիսատլանտյան ընտաինքում ընդգրկեն այնպիսի երկրներ, ինչպիսիք են Վրաստանն ու Ուկրաինան: Սակայն դա իր մեջ որոշակի վտանգ է պարունակում: Որքան մոտ է ՆԱՏՕ-ն Վրաստանին, այնքան մեծ է հավանականությունը, որ ռուսական զորքերը կփորձեն խանգարել դրան»,-ասված է հոդվածում:

Վերլուծելով Ուսուպաշվիլիի հայտարարությունները, Մարկ Չամպիոնը եզրակացրել է. «Ես կործում եմ, որ նա արդարացի հարց է  բարձրացնում. Իսկապե՞ս Արեւմուտքը բավարար հետաքրքրություն է ցուցաբերում այդ երկրների նկատմամբ, որ ռիսկ անի եւ հակամարտության գնա Ռուսաստանի հետ: Այսպես, թե այնպես, Եվրոպան պետք է որոշում կայացնի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ