News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Կիպրոսի պաշտպանության նախարար Տասոս Միցոպուլոսը վախճանվել է գլխուղեղի կաթվածից (ինսուլտ) հետո, մարտի 22-ին հայտնում է  France Presse-ը։

48-ամյա Միցոպուլոսին ուրբաթ օրը տեղափոխել էին հիվանդանոց՝ իր աշխատասենյակում անգիտակից վիճակում հայտնաբերելուց հետո։ Նյարդավիրաբույժ Ակիս Լամբրուի խոսքով՝ նրա ուղեղում արնազեղում է տեղի ունեցել, ինչին հաջորդել է կաթվածը, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Միցոպուլոսի հոսպիտալացման հետ կապված՝ չեն կայացել կառավարության եւ պաշտպանության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նիստերը;

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը ընդհատել է այցը Բրյուսել, որտեղ մասնակցում էր ԵՄ գագաթաժողովին, եւ ուրբաթ երեկոյան վերադարձել Կիպրոս՝օդանավակայանից ուղիղ գնալով հիվանդանոց։

Միցոպուլոսը պաշտպանության նախարար էր նշանակվել օրեր առաջ եւ մարտի 14-ին երդում ընդունել։ Նախքան այդ նա կոմունիկացիաների նախարարն էր։ Նա ազդեցիկ քաղաքական գործիչ է եւ նախագահի սերտ համախոհը։ 2006թ.-ից ի վեր՝ մինչեւ կառավարություն մտնելը, եղել է խորհրդարանի անդամ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ