News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ճգնաժամն Ուկրաինայում կլինի հաջորդ շաբաթ Եվրոպայում ԱՄՆ նախագահ ԲարաքՕբամայի հանդիպումների հիմնական թեմաներից մեկը: Այս մասին հայտնել է Օբամայի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սյուզան Ռայսը, հաղորդում է USA Today-ը:

Չորեքշաբթի Բրյուսելում Օբաման կմասնակցի ԵՄ երկրների առաջնորդների գագաթաժողովին եւ կայցելի ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարան: Օբաման ելույթ կունենա նաեւ ուկրաինական խնդրի շուրջ:

«Աշխարհին մի բան հստակ կլինի՝ Ռուսաստանի մեկուսացումը կաճի, իսկ ԱՄՆ-ը կգլխավորի միջազգային հանրությունը՝ Ուկրաինայի աջակցելու հարցում, նաեւ Ռուսաստանի վրա լրացուցիչ վճարներ կդրվեն իր ագրեսիայի պատճառով»,-ասել է Ռայսը:

Հինգշաբթի Օբամային կընդունի Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը: Նրանց զրույցի հիմնակն թեման կլինի եկամուտների անհավասարության վերացումը: Օբամայի այցի վերջին վայրը կլինի Սաուդյան Արաբիան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ