News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հրաժարվել է մեկնել Վրաստան երկրի գլխավոր դատախազության հարցաքննությանը մասնակցելու: Այդ մասին նա հայտարարել է լրագրողներին:

Սահակաշվիլիի կարծիքով՝ Վրաստանի գործող իշխանությունները գործում են ռուսական իշխանությունների ու անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի շահերից ելնելով, ով էլ իբր հանձնարարել է ձերբակալել նրան: Վերջին ժամանակներում հարձակումները հաճախակի են դարձել՝ կապված Ուկրաինայի աջակցության գորոծղությանը մասնակցելու հետ, նախկին նախագահի խոսքերը մեջբերում է Civil Georgia-ն:

Նա իրեն անվանել է Ուկրաինայի աջակցության քարոզարշավի կազմակերպիչ: «Ինչպես երեւում է, վերջին  շաբաթվա ընթացքում Վլադիմիր Պուտինի «կոկորդին եմ կանգնել»,- առաջարկել է քաղաքական գործիչը:

Նրա խոսքով՝ նա մտադիր է շարունակել պայքարը եւ իրեն ոչինչ չի խանգարի, բացառությամբ «Պուտինի կողմից չեզոքացումը»:

«Ես շարունակելու եմ պայքարը: Մտադիր չեմ Իվանիշվիլի-Պուտին խաղերը խաղալ: Երբ կարիք լինի, ես կայցելեմ  Իվանիշիլիին, բայց այլ առաքելությամբ ու նա կտեսնի դա»,- հայտարարել է Սահակաշվիլին:

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայան կոչ է անում Սահակաշվիլիին Վրաստան չգալ:

«Իմ օրինակը հաստատում է, որ երկրում հետաքննություն չկա, քաղաքական գործիչների բողոքարկումը սխալմունք է, որը հասարակությանը թյուրիմացության մեջ է դնում»,- Facebook-ում գրառել է  Ախալայան:

Նրա խոսքով՝ պետությունն ու դատական համակարգի մի մասը վրեժի գործիք են դարձել: «Կոչ եմ անում Սահակաշվիլիին չժամանել ու թույլ չտալ իրագործել ռուսական ծրագիրը: Հենց այդպես Շեւարնաձեի իշխանությունները սխալվեցին Զվիադ Գամսախուրդիայի հետ»,- նշվում է հայտարարության մեջ:

Իր հերթին Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին հայտարարել է, որ Սահակաշվիլու չներկայանալու դեպքում նրա հանդեպ հետախուզում կհայտարարվի:

Այն մասին, որ Սահակաշվիլուն դատախազություն են կանչում, հայտնի է դարձել մարտի 22-ի ցերեկը: Հարցաքննության օր նշանակված է մարտի 27-ը: Ինքը Սահակաշվիլին 2013թ.-ի աշնանը մեկնել է արտասահման:

Նախկին նախագահին հարցաքննելու են «Վրաստանի միացյալ բանկի» աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործով դատապարտված անձանց 2008թ.-ին ներում շնորհոլու գործով, ինչպես նաեւ Զուրաբ Ժվանիայի մահվան գործվ, 2009թ.-ի Մուխրովանիում իրականացված հատուկ գործողության գործով, 5 մլն դոլարի յուրացման գործով, որոնք պետական անվտանգության հատուկ ծառայության հաշվին էին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ