News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Սիրիայի՝ գերազանցապես հայերով բնակեցված Քեսաբ քաղաքն ու մերձակա հայկական գյուղերն ամբողջությամբ տարհանվել են, գրոհայինների հարձակման հետեւանքով բնակչությունը ստիպված է եղել տարհանվել Լաթաքիա:

The Armenian Weekly-ի փոխանցմամբ, «Ալ Նասրա» եւ «Ալ Իսլամիե» խմբավորումների գրոհայինները Քեսաբ են ժամանել՝ հատելով թուրք-սիրական սահմանը, եւ հարձակվել են սիրիական կառավարական ուժերի վրա:

Մարտի 22-ի դրությամբ ՝ քաղաքն ամբողջությամբ դատարկվել է: Համաձայն տեղական զեկույցների՝ Քեսաբը ու շրջակա գյուղերը ամբողջությամբ գտնվում են գրոհայինների ձեռքերում, մինչ Սիրիայի բանակը հսկում է մի շարք կարեւոր դիրքեր։

Ըստ ՍԱՆԱ գործակալության՝ վերջին օրերին կառավարական բանակը լուրջ հարվածներ է հասցրել զինյալներին։

Սիրիայում քաղաքացիական պատերազմը սկսվելուց ի վեր երկրի հյուսիս-արեւմուտքում գտնվող Քեսաբը խուսափել էր լուրջ հարձակումներից ու ռազմական գործողություններից։ Այնտեղ ապաստան էին գտել մի շարք այլ շրջաններից փախստական հայեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ