News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Սիրիայում հայաբնակ Քեսաբի տեղահանված հայերի հարցը արտաքին գործերի նախարարության ուշադրության կենտրոնում է: Այս մասին հայտնել է Հայաստանի ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Նրա խոսքով ՝ այժմ տեղահանվածները գտնվում են Լաթաքիայում: «Մենք փորձում ենք ուղիներ որոնել` նրանց հնարավորինս տարբեր ձեւերով օժանդակություն հասցնելու համար»,- ընդգծել է Տիգրան Բալայանը:

Հիշեցնենք, որ մարտի  21-ի առավոտյան թուրքական տարածքից հայաշատ ու ալավիներով խիտ բնակեցված Լաթակիա նահանգ են ներխուժել զինված գրոհայիններ՝ «Ջեբհատ-ան-Նուսրա» խմբավորումից: Ներկայումս կառավարական բանկի ու զինյալների միջեւ կատաղի մարտեր են ընթանում: Նախօրեին Թուրքիան հերթական անգամ ահաբեկիչներին ուղղակի օգնություն էր ցուցաբերել՝ ոչնչացնելով սիրիական ռազմական օդանավը:

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոս Արամ Ա-ին խոստացել է անել հնարավոր ամեն բան Քեսաբի հայերին պաշտպանելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ