News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ուկրաինան ՅՈՒՆԵՍԿՕ-ին է դիմել` Ղրիմի տարածքում գտնվող մշակութային ժառանգության հուշարձանները պաշտպանելու խնդրանքով, հայտարարել է Ուկրաինայի մշակույթի նախարար Եվգենի Նիշչուկը:

«Ղրիմի տարածքում գտնվում է «Խերսոնես Տավրիկյան» արգելոցը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ներառված է որպես Ուկրաինային պատկանող արգելոց:

Մեր առաքելությունն է պահպանել այն, սակայն այժմ, երբ մեզ ֆիզիկապես հասանելի չէ այնտեղ եղած բոլոր ցուցանմուշների պաշտպանությունը, որոնք անգին են ոչ միայն Ուկրաինայի, այլեւ ողջ աշխարհի համար, մենք դիմում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին` խնդրելով օգնել մեզ», - ասել է Նիշչուկան:

Ըստ մշակույթի նախարարի` ներկայումս ուկրաինացի գիտնականները զրկվել են մշակութային  կառույցների հասանելիությունից` ՌԴ-ի զինվորականների կողմից թերակղզին շրջափակելուց հետո, հայտնում է ՆԳՆ-ն:

Նշենք, որ Խերսոնեսը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ընդգրկվել է 2013 թ.:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ