News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի դեմ պատժամիջոցներով ԵՄ-ն կպատժի հենց իր արտադրողներին: Այս մասին հայտարարել է ՌԳԱ էկոնոմիկայի ինստիտուտի տնօրեն Ռուսլան Գրինբերգը «Ժամանակակից Ռուսաստան. տնտեսական քաղաքականություն» թեմայով Մոսկվա-Երեւան հեռուստակամուրջի ժամանակ: Նա նշել է, որ ներկայիս աշխարհը լի է ապրանքներով ու ծառայություններով, նշանակում է՝ սա սպառողի աշխարհ է: Տնտեսությունն ապրում  է «վաճառել կամ մահանալ» սկզբունքով: «Եվ որբ սպառնալիքնե են հնչում, որ կարող են դադարեցնել մեզ սպառողական ապրանքներ տրամադրելը, հարց է առաջանում՝ ի՞նչ պիտի անեն իրենց արտադրածը: Ծանր իրավիճակ է ստեղծվում՝ մի կողմից ուզում են պտժել, մյուս կողմից հասկանում են, որ հենց իրենք իրենց կպատժեն»,-ընդգծել է Գրինբերգը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից բումերնգի էֆեկտի մասին համանման հայտարարություններով էր հանդես եկել Իտալիայի ԱԳ նախարար Ֆեդերիկա Մոգերինին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ