News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Իրանն իր անհանգստությունն է հայտնել Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ ռազմական լարվածության հետ կապված եւ կողմերին զսպվածության կոչ արել:

Իրանի ԱԳ փոխնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիյանի կարծիքով՝ իրադարձությունների ռազմական տարբերակը էլ ավելի կխորացնի կողմերի միջեւ խնդիրները եւ իրավիճակը Սիրիայի տարածքում, հաղորդում է Iran.ru-ն:

Նշենք, որ Հոսեյն Ամիր Աբդոլահիյանի հայտարարությունը պայմանավորված է միջադեպով, որի ընթացքում թուրքական ռմբակոծիչները հարվածել են սիրիական ռազմական օդանավին: Թուրքական կողմի պնդմամբ՝ սիրիական օդանավն, իբր, խախտել է Թուրքիայի օդային տարածքը: Սիրիան հերքում է այդ մեղադրանքները՝ Թուրքիայի գործողությունները որակելով որպես ագրեսիա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ