News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն ու Եվրոպան միասնական են այն հարցում, որպեսզի Ռուսաստնը վճարի Ղրիմում իր գործողությունների համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի հետ հանդիպումից հետո:

Օբաման ընդգծել է, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան միասնական են ուկրաինական իշխանությանն ու ժողովրդին աջակցելու մտադրելու հարցում, հաղորդում է «Ազատություն ռադիոկայանը»:

ԱՄՆ նախագահը նաեւ ՆԱՏՕ-ում Վաշինգթոնի դաշնակիցներին կոչել է մերձավոր դաշնակիցներ ու հայտարարել, որ Եվրոպան Ամերիկայի ու աշխարհի փոխգործակցության հիմնաքարն է:

Նշենք, որ իր եվրոպական շրջագայության ընթացքում Օբամն կմեկնի նաեւ Հագա, որտեղ միջուկային անվտանգության գագաթաժողովի ընթացքում տեղի կունենա G7-ի առաջնորդների հանդիպումը՝ կապված ուկրաինական հարցի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ