News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իրանի դեմ պատժամիջոցների հանումը կարող է օգնել Հայաստանին. Բայց ոչ միանգամից: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՀ առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը՝ Երեւանում հանդես գալով առաքելության հերթական այցի ավարտի կապակցությամբ:

Իրանի տնտեսության հետ շփումների ընդլայնումը «ահռելի» դրական ազդեցություն կունենա Հայաստանի վրա, հավելել է նա: Բարդ է հընթացս բարդ կանխատեսումներ անել, սակայն նախնական գնահատականով, կարելի է ակնկալել առեւտրի, տուրիզմի եւ ծառայությունների ակտիվացում: Ճիշտ է՝ հրաշքների սպասել չարժե: «Այդ արդյունքների դրսեւորման համար որոշակի ժամանակ կպահանջվի»,- հավելել է  Հորթոնը:

Հիշեցնենք, որ Իրանի եւ Հայաստանի միջեւ առեւտրաշրջանառությունը 2013թ. կազմել է 293,5 մլն դոլար (Հայաստանի արտաքին առեւտրի 4,9 տոկոսը): Դա ավելի քիչ է, քան 2012թ. 327,5 մլն-ը (5,8%): Իրանի դեմ պատժամիջոցները դեռ զսպում են փոխադարձ առեւտրի պոտենցիալը, մասնավորապես՝ էներգետիկ ոլորտում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ