News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Օրերս Լիբանանում առեւանգված Ջորջ Թամազյանին ազատ են արձակել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է Լիբանանում լույս տեսնող հայկական «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Կանդահարյանը:

Նրա խոսքով՝ իրավապահ մարմիններին հաջողվել է նույնիսկ առանց փրկագնի հասնել Լիբանանի քաղաքացի Ջորջ Թամազյանի ազատ արձակմանը: «Այստեղ քաղաքական խնդիր չկա, առեւանգումը կապված չէր Ջորջ Թամազյանի ազգության հետ, խնդիրը միայն նյութական բնույթ էր կրում»,- նշել է Շահան Կանդահարյանը:

Հիշեցնենք, որ Լիբանանում անհայտ զինված անձինք առեւանգել էին հայ Ջորջ Թամազյանին: Առեւանգողները թաքնվել էին երկու մեքենաներով: Առեւանգվածի եղբայր Արա Թամազյանը հաղորդել է, որ հաղորդագրություն է ստացել  50 հազար դոլար փրկագնի պահանջի վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ