News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եգիպտոսում հնագետների խումբը՝ գերմանահայ հնագետ Հուրիկ Սուրուզյանի ղեկավարությամբ, հայտնաբերել են Ամենհոտեպ Երրորդ փարավոնի երկու նոր հսկա քանդակներ, հաղորդում է «Ֆրանսպրեսը»: Հայտնագործությունն արվել է հին Լուքսորի տարածքում: Եվրոպական եւ եգիպտական հնագետները որոշել են, որ հայտնաբերված կարմիր կվարցիտից քանդակները պետք է մնան գտածոյի վայրում, Նեղոս գետի արեւմտյան ափին:

Քանդակները պատկերում են 35 տարի կառավարած փարավոնին նստած եւ կանգնած վիճակում: Առաջին քանդակի բարձրությունը 11,5 մետր է, քաշը՝ 250 տոննա: Նրա աջ ոտքի մոտ պատկերված է կինը՝ Թեյան, իսկ ձախ ոտքի մոտ եղել է մոր՝ Մութեմույիի քանդկաը, որը չի պահպանվել: Երկրորդ քանդակը գտնվել է տաճարի հյուսիսային դարպասների մոտ:

Ամենհոտեպ Երրորդի կառավարումը հնագետները կապում են Հին Եգիպտոսի քաղաքական եւ մշակութային վերելքի ժամանակաշրջանի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ