News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը առաջին անգամ հանրության առաջ հայտնվել է կրտսեր քրոջ՝ Կիմ Յո Չժոնի եւ կնոջ՝ Լի Սոլ Չժուի հետ: Նրանք մարտի 22-ին Փհենյանում  ներկա են գտնվել հայրենական Moranbong Band փոփ խմբի համերգին:

Կիմ Չեն Ընը կնոջ հետ առաջին շարքում էր նստել, իսկ ՝ Կիմ Յո Չժոնը՝ երկրորդ շարքում՝ աջից երկրորդը:

Արեւմտյան մամուլն առաջին անգամ հյուսիսկորեական առաջնորդի կրտսեր քրոջը լուսանկարելու հնարավորություն է ստացել, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Ասում են՝ 27-ամյա  Կիմ Յո Չժոնը  աստիճանաբար ընդգրկվում է երկրի գերագույն ղեկավարության կազմում եւ շուտով կարող է գրավել Կիմ Գեն Հիի՝ լեգենդար Կիմ Իր Սենի  դստեր տեղը: Ընի եւ Յո Չժոնի հորաքույրն արդեն վաղուց մարդամեջ դուրս չի գալիս, ինչը ասեկոսեների պատճառ է դարձել: Ենթադրում են, որ նա մահացել է:

Հարավկորեացի լրագրողները Հյուսիսային Կորեայի բռնակալի մասին հերթական սենսացիան են տարածում: Այս անգամ պնդում են, որ նրա կինը կրկին հղի է: Ըստ նրանց դիտարկումների՝ Կիմ Չեն Ընի կինը գիրացել է եւ միջոցառումներից մեկի ժամանակ չկաշկանդող հագուստով է եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ