News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


«Մարիոթ» հյուրանոցում անցկացվող «Պատասխանատու հանքարդյունաբերության հաստատում. մարտահրավերները և հնարավորությունները» խորագրով միջազգային կոնֆերանսի ժամանակ այսօր՝ մարտի 25-ին, «Հայաստանը չի դառնա մի նոր թալանված Աֆրիկա», «Պոչամբարը գործող գերեզմանոց է» պաստառներով դահլիճ են մտել բնապահպան ակտիվիստները և ժամանակավորապես դադարեցրել կոնֆերանսը։

Նրանք շրջապատել են Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին եւ պահանջել են պատասխան տալ երկրում հանքարդյունաբերության հետեւանքով թունավորվող միջավայրի համար։ Ակտիվիստներն իրենց հետ տարել են Սյունիքի մարզի Գեղի գետի ջուրը, որը թունավորվում է Հանքասարի հանքավայրի պոչամբարի նյութերով, եւ բաժակով առաջարկել են խմել նախարարին։

«Հայաստանի ամենամաքուր գետերի ջուրն է, խնդրում ենք՝ խմեք։ Սա այն ջուրն ա, որ Հայաստանի բնակչությունը խմում ա հանքերի պատճառով»,- նախարարին ասել է բնապահպան ակտիվիստ Աննա Շահնազարյանը։

«Դուք խմեք, ես ջրի կարիք չունեմ։ Դուք ո՞վ եք, որ ինձ ասեք, ջուրը խմեք»,- պատասխանել է նախարարը, ինչին ակտիվիստները արձագանքել են՝ «ամոթ, ամոթ» վանկարկումներով։

«Ամոթը բոլորիդ»,- ասել է նախարարը։

Համաժողովին մասնակցում են ՀՀ-ում ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի դեսպանները, մի շարք միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

Լուսանկարները` «Նախախորհրդարանի» ֆեյսբուքյան էջից

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ