News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սիրիայի հյուսիսային քրդաբնակ շրջաններում տեղի զինված ուժերը ծանր պարտություններ են կրել «Ալ-Կաիդայի» սիրիական թեւ հանդիսացող «Իրաքում եւ Շամում իսլամական պետություն» խմբավորման հետ բախումներում, որից հետո Սիրիա են սկսել շարժվել Թուրքիայից Հյուսիսային Իրաք հեռացած PKK-ի զինյալները։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ վերջին օրերին ահաբեկչական «Իրաքում եւ Շամում իսլամական պետություն» խմբավորումը ծանր հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսային շրջաններում քուրդ բնակչությունից կազմված PYD-ի զինյալներին։

Թուրքիայում քրդական հարցի կարգավորման հետ կապված Հյուսիսային Իրաքի Քանդիլի շրջան հեռացած PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն-խմբ) զինյալները PKK-ի ռազմական թեւի առաջնորդ Մուրադ Քարայըլանի հրամանով շարժվում են Սիրիայի քրդաբնակ Ռաքքա եւ Կոբանի բնակավայրեր՝ կռվելու ահաբեկչական խմբավորումների դեմ։

Քրդական Firat գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի քրդաբնակ շրջաններում ստեղծված իրավիճակի հետ կապված PKK-ն հայտարարություն է տարածել՝ կոչ անելով քրդերին համախմբվել թուրքական իշխանությունների կողմից աջակցություն ստացող ահաբեկիչների դեմ պայքարելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ