News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

NASA-ի մասնագետները Երկրի կրկնօրինակ են հայտնաբերել:

Հաղորդում են, որ հայտնագործությունը կատարել են «Կեպլեր» ուղեծրային աստղադիտակի օգնությամն: Նոր մոլորակն իր չափերով փոքր-ինչ զիջում է  մեր մոլորակին ու պտտվում է «կենսագոտում» գտնվող աստղի շուրջ: Աստղագետներն այդպես են անվանում տիեզերական միջավայրի այն հատվածը, որը լուսատուից գտնվում է որոշակի հեռավորության վրա, հաղորդում է Daily Mail-ը:

Ինչպես նշվում է, այդ գոտում գտնվող երկնային մարմինների համար լույսը բավական է ու ջերմաստիճանն էլ բավական հարմարավետ է: Սրանք հեղուկ վիճակում ջրի գոյության համար անհրաժեշտ պայմաններն են: Մասնագետները չեն բացառում, որ վերջերս հայտնաբերված մոլորակի վրա կարող է կյանք գոյություն ունենալ: Նման օբյեկտի որոնումներն արդեն 5 տարի շարունակվում են: Այդ ընթացքում գիտնականները հայտնաբերել են ավելի քան հազար էկզոմոլորակներ, որոնցից 50-ը «կենսագոտում» են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ