News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) եւ Բրիտանական խորհուրդը հայտարարում են «Մեզ հետ, մեր կողքին» եւ լավագույն գրախոսականի մրցույթների հաղթողների պարգեւատրման մասին։ Մրցույթներն անց են կացվել  Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնի շրջանակում։

Հաղթողների պարգեւատրման, ինչպես նաեւ փակման պաշտոնական արարողությունները տեղի ունեցան այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնում։ Լավագույն գրախոսականի մրցույթին, որը մեկնարկել էր մարտի 5-ին, հաղթող ճանաչվեց Րաֆֆի Մովսիսյանը։ Նրա ֆիլմի գրախոսականը՝ «Եսասեր հսկան» արժանացավ կինոքննադատների եւ կինոլրագրողների ասոցիացիայի անդամների ամենաբարձր գնահատակին։ Հաղթող մասնակիցը պարգեւատրվեց Apple iPad պլանշետով, իսկ եւս երկու մասնակից արժանացան հատուկ մրցանակների: Ընդհանուր առմամբ մրցույթին ներկայացվել էր  32 աշխատանք։

«Լավագույն գրախոսականի մրցույթի նպատականերից է ոչ միայն քաջալերել մարդկանց դիտելու  եւ խորհելու ֆիլմերում բարձրացրած հարցերի շուրջ, այլեւ նպաստել Հայաստանում գրախոսականի արվեստի զարգացմանը: Եվ մեզ համար ոգեւորիչ է ստանալ նման որակի աշխատանքներ»,-ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը:

«Մեզ հետ, մեր կողքին» ֆոտոմրցույթն, որն իրականացվում էր  Բրիտանական խորհրդի պաշտոնական էջում, նվիրված էր հասարակությունում առկա ներառական խնդիրներին։ Մրցույթին, ընդհանուր առմամբ, ներկայացվել էր 58 լուսանկար: Լուսանկարչական ոլորտի մասնագետներից կազմված հատուկ հանձնաժողովն Արմեն Անմեղիկյանի` միասնական եւ ներառական հասարակություն խորհրդանշող լուսանկարը ճանաչեց լավագույնը: Հանձնաժողովի բարձր գնահատականին արժանացան նաեւ Տաթեւ Մարտիրոսյանի, Սոնա Մարգարյանի, Տաթեւիկ Պետրոսյանի, Տիգրան Լորսաբյանի, Քնար Բաբայանի եւ Անի Ռափյանի աշխատանքները: Արմեն Անմեղիկյանը պարգեւատրվեց լուսանկարչական ապարատով, իսկ մյուս մասնակիցներն արժանացան խրախուսական մրցանակների։

«Փառատոնի շրջանակում կազմակեպված մրցույթները եւս մեկ հնարավորություն են արվեստի միջոցով մարդկանց ուշադրությունը սեւեռել մեր կողքին ապրող խոցելի խմբերի անդամներին եւ օգնության ձեռք մեկնել նրանց։ «ԱրմենՏել» ընկերության անունից շնորհավորում եմ մրցույթի հաղթողներին, համոզված եմ, որ համատեղ ջանքերի եւ մեր աջակցության շնորհիվ մենք կկարողանանք օգնել մարդկանց դարձնել  կյանքն ավելի լավը»,- ասաց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ Բրիտանական Ֆիլմերի 12-րդ փառատոնն այս տարի մեկնարկել է փետրվարի 22-ին։ Փառատոնը կազմակերպում են Բրիտանական խորհուրդը, Երեւանում Բրիտանական դեսպանատունը եւ Յունիսեֆը: Փառատոնի գլխավոր հովանավորն է «ԱրմենՏել» ընկերությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ