News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Վանաձորի Տարոն-2 թաղամասի ՔՇՀ-7 թաղամասի թիվ 24 շենքի շքամուտքում, մարտի 25-ի երեկոյան հայտնաբերվել է 56-ամյա բնակիչ Գարեգին Քոչարյանի դին` դեմքի վրա ընկած վիճակում, քթի շրջանում առկա արյան հետքերով:

Մահացածը 2-րդ կարգի հաշմանդամ է եղել, թե ինչ հանգամանքներում է մահացել, դեռ պարզվում է:

Ոստիկանությունից NEWS.am-ի հետ զրույցում հայտնել են, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ