News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Հայաստանն ավելի շուտ պետք է միջամտեր սիրիական հակամարտությանը եւ օգներ տեղի հայկական մեծ համայնքին, քանի որ բազմիցս նման հնարավորություն է ունեցել: Այս մասին այսօր` մարտի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը` անդրադառնալով Քեսաբի դեպքերին:

«Հայաստանը կարող էր եւ պետք է դեռ տարիներ առաջ քայլեր ձեռնարկեր: Իհարկե, չեմ կարող ասել, որ Հայաստանն ինչ-որ բան կփոխեր, բայց հնարավորություններ ուներ այնտեղի հայերին օգնելու համար, մինչդեռ կառավարությունը մեկ-երկու անգամ խոսեց սիրիահայերի մասին, թեթեւակի օգնություն ցուցաբերեց եւ վերջ»,- ասաց նա:

Ստյոպա Սաֆարյանը համոզված է, որ լռելու հետեւանքով Քեսաբը հայաթափվեց:

«Երբ ամբողջ աշխարհը խոսում էր վարձու մարդասպանների մասին, Հայաստանը լռում էր: Երբ ամբողջ աշխարհը խոսում էր տեռորների մասին, Հայաստանը նորից չխառնվեց, եւ հիմա երբ ամբողջ Քեսաբը հայաթափվեց, Հայաստանը նոր սկսեց խոսել»,- նշեց կուսակցության անդամը:

Հիշեցնենք, որ մարտի 21-ի վաղ առավոտյան ահաբեկչական Ալ-Նուսա խմբավորման ջոկատները 4 կողմերից լայնածավալ հարձակման են անցել Սիրիայի հյուսիսում հայերով եւ ալեւիներով բնակեցված Լաթաքիայի շրջան։ Թուրքիայի Հաթայ նահանգին սահմանակից Սիրիայի հայաբնակ Քեսաբի շրջանում ապրող 600 հայ ընտանիք տեղափոխվել են Լաթաքիա։ Մարտի 24-ին ԱԺ մի խումբ պատգամավորներ մեկնել են Լաթաքիա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ