News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի հիմնահարցով նման հեղինակավոր համաժողովի անցկացումը չափազանց ռիսկային է Հայաստանի համար: Այս մասին այսօր` մարտի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը` անդրադառնալով երեկ` մարտի 25-ին Հաագայում ձեռք բերված համաձայնությանը` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցով համաժողով անցկացնելու վերաբերյալ:

«Նման հեղինակավոր համաժողովի անցկացում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցով այն էլ Հայաստանի թուլացված իրավիճակում, երբ խախտվել է արտաքին քաղաքականության մեջ ուժերի հավասարակշռությունը, իհարկե Հայաստանի համար ռիոսկային է մնում: Տեսանելի է, որ Ադրբեջանը ցանկացած փոքր առիթ օգտագործելու է, հատկապես հիմա, երբ Ղրիմի հանրաքվեն եղավ»,- ասաց նա:

Ստյոպա Սաֆարյանը համոզված է, որ Հայաստանն անզգուշորեն արկածախնդիր պատասխան տվեց Ղրիմի ինքնորոշման վերաբերյալ, երբ ամբողջ աշխարհը հակված է սատարելու Ուկրաինային եւ պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի դեմ:

«Մի ժամանակահատվածում, երբ Հայաստանն այլեւս Եվրամիության այսպես կոչված սիրելիներից չէ եւ Եվրամիություն չի ընդունում Ղրիմի հանրաքվեն, ինքներդ հասկացեք, թե ինչքան ռիսկային է նման համաժողովի կազմակերպումն առաջիկայում»,- նշեց նա:

«Ժառանգության» անդամն այս խնդիրներին նաեւ ավելացնում է Քեսաբի դեպքերը, երբ քեսաբայությունը ստիպված հեռացավ իրենց բնակավայրերից:

Հիշեցնենք, որ մարտի 16-ին Ղրիմում անցկացվել է հանրաքվե, որի արդյունքում ընտրողների 96 տոկոսը կողմ է արտահայտվել ՌԴ-ին Ղրիմի միացմանը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդարանում առաջ է քաշել սահամանադրական օրենքներ Ղրիմն ու Սեւաստոպոլը Ռուսաստանի կազմում ընդգրկելու վերաբերյալ:

Ավելի ուշ Ռուսաստանն ու Ղրիմը համապատասխան պայմանագիր էին կնքել: Ուկրաինան, ԱՄՆ-ն ու ԵՄ-ն չեն ճանաչում Ղրիմի հանրաքվեն եւ տարածքների միացումը: Մարտի 19-ին, կայացել է Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը: Զրուցակիցներն անդրադարձել էին Ղրիմում հանրաքվեի անցկացումից հետո ստեղծված իրավիճակին եւ արձանագրել, որ այն հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը: Միաժամանակ ընդգծվել էր միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը, նվիրվածության կարեւորությունը: Մարտի 21-ին, Ուկրաինան հետ էր կանչել իր դեսպանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ