News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եվրամիության եւ ԱՄՆ-ի երկրների էներգետիկայի համար պատասխանատու նախարարները հաջորդ շաբաթ կհանդիպեն էներգետիկ անվտանգության հարցերի քննարկման համար: Այդ մասին հաղորդել են Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուելա Բարոզուն ու Եվրախորհրդի ղեկավար Հերման վան Ռոմպեյը:

Այս շաբաթ «Մեծ յոթնյակի» կոմյունիկեում հաղորդվում էր որոշման ընդունման մասին «G7 էներգետիկայի նախարարների» հանդիպման մասին՝ միավորման երկրների էներգետիկ ընդհանուր անվտանգության քննարկման համար:

«Մենք քննարկել ենք էներգետիկ անվտանգությունը: Նախարարների մակարդակում մեր խմբերը ծրագրում են հաջորդ շաբաթ հանդիպել, որպեսզի քննարկեն ԵՄ եւ ԱՄՆ միջեւ էներգետիկ կոոպերացիայի որոշ հարցեր»,- ասել է Բարոզուն Բրյուսելում անցկացված ԵՄ-ԱՄՆ գագաթաժողովի արդյունքների հիման վրա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք խոսել ենք էներգետիկ անվտանգության մասին եւ այն մասին, թե ինչ կարող են անել ռուսական գազից կախվածությունը Եվրոպայում նվազեցնելու համար: G7 էներգետիկային նախարարները շուտով կհանդիպեն այդ թեմայի քննարկման համար»,- նշել է վան Ռոմպեյը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ