News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու իր ֆավորիտներն ԱՄՆ-ի հետ էներգետիկ մրցավազք ամենեւին չեն ցանկանում: Այդ մասին, ինչպես հաղորդում է Reuters-ը, հայտարարել է ԱՄՆ-ի Սենատում էներգետիկայի հարցերով կոմիտեի նախագահ Մարի Լանդրեն Սենատում եւ Ներկայացուցիչների պալատում էներգետիկայի հարցերով կոմիտեների լսումների ժամանակ:

Սենատորների կարծիքով՝ անհրաժեշտ է դիտարկել ԱՄՆ-ից գազի արտահանման սահմանափակումների չեղյալ հայտարարման հնարավորությունը: Այժմ արտահանման համար Նահանգների Էներգետիկայի նախարարության թույլտվությունն է հարկավոր, եթե խոսքը վերաբերում է Կանադային եւ մի քանի այլ երկրների, որոնք ԱՄՆ-ի հետ ազատ առեւտրի պայմանագիր ունեն:

Մի շարք սենատորների կարծիքով հարկավոր է քննարկել գազի արտահանման մոտ երկու տասնյակ դիմումների դիտարկումն արագացնելու հնարավորությունը, որոնք այժմ նախագահ Բարաք Օբամային սեղանին են դրված: Այնուամենայնիվ, արտահանել գազը չի ստացվի, գազի մատակարարման համար ենթակառույցների  շինարարության համար տարիներ կպահանջվեն:

Գաղափարի հակառակորդները հայտարարել են տանը գազի բարձրացման հնարավորության մասին, եթե դրա արտահանումն ավելանա: Այսպես, դեմոկրատ սենատոր Հենրի Վաքսմանը հայտարարել է, որ առանց հասարակության շահերը հաշվի առնելու գազի արտահանման թույլատրումը կարող է լուրջ ու անսպասելի արդյունքների հանգեցնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ