News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Եվրամիությունից մակրոտնտեսական օգնության առաջին տրանշը կստացվի երկու ամսվա ընթացքում՝ Ուկրաինայի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ համաձայնագրի կնքումից հետո: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:

«Մեր եվրոպական գործընկերները որոշում են կայացրել 1,6 մլրդ եվրո հատկացնելու մասին: Եւ առաջին տրանշը կարող է ստացվել ԱՄՀ հետ համաձայնագրի կնքումից երկու ամիս անց»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ ԱՄՀ ղեկավար Քրիստին Լագարդը հայտարարել է, թե առաջիկա օրերին Ուկրաինան եւ ԱՄՀ-ն կձեւակերպեն ֆինանսավորման կարճաժամկետ պլանը: Ուկրաինային ԱՄՀ արտակարգ օգնությունը կարող է հասնել 15-ից 20 մլրդ դոլարի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ