News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ընդգծել են դաշինքի ամուր հավատարմությունը կոլեկտիվ պաշտպոնթւայն սկզբունքներին Բրյուսելում կայացած հանդիպմանը:

«Մեր դաշնակիցներին պաշտպանելու մեր հավատարմությունն անխախտ է»,- ասել է ֆոգ Ռասմուսենը: Նա նաեւ երախտիքի խոսքեր է ասել ԱՄՆ-ին՝ իր ղեկավար դերի համար: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի եւ ԱՄՆ նախագահի բանակցությունները նվիրված են եղել Ուկրաինայի ճգնաժամին եւ Ռուսաստանի եհտ հարաբերություններին:

«Ես ողջունում եմ քայլերը, որ Միացյալ Նահանգները ձեռնարկել են ի պատասխան ուկրաինական տարածքում Ռուսաստանի անմիտ եւ ապօրինի ռազմական գործողությունների: Մեր դաշնակիցների կոլեկտիվ պաշտպանությունը ՆԱՏՕ-ի հիմնական խնդիրն է, եւ ես միանում եմ մեր կոչին՝ կոլեկտիվ պաշտպանության բարձրացման լրացուցիչ միջոցների անհրաժեշտության մասին»,- ասել է Ռասմուսենը: Նա նաեւ նշել է, թե ՆԱՏՕ-ն ամուր դիրք է զբաղեցնում Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու գործում:

«Մենք կակտիվացնենք մեր ռազմական համագործակցությունն Ուկրաինայի հետ, այդ թվում ուկրաինացիներին օգնելով իր զինված ուժերն արդիականացնելու հարցում»,- ընդգծել է նա: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հավելել է, թե դաշինքի անդամները կվերանայեն Ռուսաստանի հետ հարաբերությունների կենսունակությունը Ուելսում կայանալիք գագաթնաժողովում:

«ՆԱՏՕ-ն խաղաղության կողմնակից է, բայց մենք անգերազանցելի ենք ռազմական առումով: Մենք բախման չենք ձգտում, սակայն չենք տատանվի մարտահրավերների դեպքում: Մեր դաշինքը ավելին է, քան ռազմական միությունը, մենք արժեքների կրողներ ենք»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ