News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Խոսելով «Արեւելյան գործընկերության» երկրների մասին, միշտ հարկավոր է ամեն դեպքն առանձին դիտարկել: Այս մասին հայաստանցի լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է Էստոնիայի ԱԳ նախարարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Կյուլիկե Սիլաստե-Էլլինգը, փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը:

Ըստ նրա՝ ամեն դեպքում Ուկրաինայի հետ ստորագրվել է ոչ միայն քաղաքական մասը, քանի որ ազատ առեւտրի մասին համաձայնագիրը դեռեւս այն ամենի մի մասն է, ինչը Բրյուսելը ստորագրել է Կիեւի հետ: Սիլաստե-Էլլինգը համաձայն չէ, որ ԵՄ-ն երկակի ստանդարտներ է կիրառում: Նա նաեւ չի համձայնել այն կարծիքի հետ, որ ի սկզբանե ԵՄ-ին ավելի շատ հետաքրքրում էր Ուկրաինան, քան «Արեւելյան գործընկերության» մյուս երկրները: «Երկրների առաջխաղացումը միատեսակ չէր: Ամեն երկրի համար տարբեր որոշումներ կային: Դեռեւս նախքան վիլնյուսյան գագաթաժողովը, Ուկրաինան բոլորից առաջա էր: Բոլոր դեպքերը տարբեր են»,-ընդգծել է նա:

Լրագրողների ուղեւորությունն Էստոնիա կազմակերպել է Հայաստանում ԵՄ կենտրոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ