News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայկական պատվիրակությունը Սիրիայից կվերադառնա շաբաթ օրը,  մարտի 27-ին կառավարության նիստում հայտնել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Ըստ նրա՝ մարտի 26-ին պատվիրակությունը Լաթաքիայից մեկնել է Դամասկոս եւ այսօր այնտեղ հանդիպումներ կունենա:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանն անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում տեղահանվածների վիճակը թեթեւացնելու համար:

«Մենք չպետք է տպավորություն թողնենք, որ անտարբեր ենք մեր հայրենակիցների ճակատագրի նկատմամբ: Հանրությանը պետք է հակառակն ապացուցել», - ասել է վարչապետը:

Նշենք, օրերս Սիրիայի Քեսաբ քաղաքում՝ Թուրքայի հետ սահմանի կողմից, Թուրքիայից ներխուժած զինված հանցախմբերի զանգվածային հարձակում էր եղել:

Քաղաքը բնակեցված էր հայերով եւ ալեւիներով: Բնակչության մեծ մասը հանգրվանել է  Լաթաքիայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ