News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանը ցանկանում է մինչեւ մայիսի 1-ը Ռուսաստանից վարկ ստանալ՝  Հայկական ԱԷԿ-ի կյանքը մինչեւ 2026թ երկարաձգելու: Այս մասին ասվում է կառավարության՝ մարտի 27-ի նիստի ժամանակ ընդունված Երկարաձգման ծրագրի մասին որոշման մեջ:

Հայ-ռուսական միջխորհրդարանական վարկային պայմանագրի կնքումից մեկ շաբաթ անց ծրագրվում է համաձայնագիր կնքել «Ռոսատոմի» «Ռուստամ Սերվիս» ՓԲԸ հետ՝ կայանի համալիր աուդիտի վերաբերյալ: Հաջորդ երկու ամիսների ընթացքում ծրագրվում է մասնագիտական ռիսկերի աուդիտ անցկացնել, իսկ եւս մեկ ամիս անց՝ «Ռուստամ Սերվիս»-ի հետ համաձայնագիր կնքել՝ էներգաբլոկի վերազինման մասին:

Ինչպես ավելի վաղ ընդգծել էր Հայաստանի նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության հարցերով խոեւհրդի քարտուղար Վահրամ Պետրոսյանը, ВВЭР-440 ռեակտորով կայանների ռեստավրացիան գնահատվում է 120 -160 մլն դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ