News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թբիլիսիի գլխավոր դատախազության մոտ բախումներ են եղել նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ:

Օրերս Վրաստանի դատախազությունը հայտարարել էր, որ մարտի 27-ին հարցաքննության է կանչում նախկին նախագահին՝ տասը գործերով հարցաքննելու համար: Սահակաշվիլին, որը նոր նախագահի երդմնակալությունից հետո լքել էր Վրաստանը, հրաժարվել է ներկայանալ:

Հինգշաբթի կեսօրին գլխավոր դատախազության մոտ հավաքվել են նախկին նախագահի կողմնակիցներն ու հակառակորդները:

Սահակաշվիլիին զորակցող հավաքը՝ «Ես Միշան եմ, ինձ էլ հարցաքննեք» կարգախոսով, կազմակերպել էին տեղի մի քանի ՀԿ-ներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ