News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

2014թ. Հայաստանի լեռնահանքային արդյունաբերությունը կարող է աճել 8%-ով, կառավարության մարտի 27-ի նիստից հետո լրագրողներին հայտնել է էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը: Նա նշել է, որ նման կանխատեսումն արվում է նույնիսկ հաշվի առնելով պղնձի համաշխարհային ոչ այնքան բարձր գները:

«Մենք ակնկալում ենք, որ արդյունահանող ընկերությունների ակտիվությունը կպահպանվի», - հայտարարել է Ավանեսյանը:  Պարենային արդյունաբերության ոլորտում ակնկալվում է 5% աճ:

Նշենք, որ 2014 թ. հունվարի արդյունքներով՝ Հայաստանի արդյունաբերական արտադրության ծավալը նվազել է 3,3%-ով, նույնքան՝ լեռնահանքային արդյունաբերությունը: Պարենային արդյունաբերությունը նվազել է  20%-ով: Սակայն, հավելել է նախարարը,  նվազումն առաջին հերթին պայմանավորված է անցյալ տարվա բարձր բազային ցուցանիշով, երկրորդ՝ սեզոնային բնույթ է կրում, եւ պետք է վերականգնվի տարվա ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ