News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հանուն արդարության ու ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիայի ղեկավարը Կասպար Կարապետյանը նամակ է ուղարկել ԵԽ նախագահ Հերման Վան Ռոմպոյին, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Մարրոզուին ու Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին՝ կապված հայաբնակ սիրիական Քեսաբի վերջին իրադարձությունների հետ: Այս մասին գրում է «Asbarez»-ը:

«Ցանկանում ենք ձեր ուշադրությունը գրավել այս հարցին ու խնդրում ենք միջամտել ու դադարեցնել այդ՝ դարր ի վեր հայերով բնակեցված շրջանի վրա հարձակումները»,-նշվում է Կարապետյանի նամակում: Նա հավելում է, որ հայերը շատ լավ են հասկանում Թուրքիայի դերը ծայրահեղականներին աջակցելու հարցում ու կարծում են, որ Թուրքիան շարունակում է հայերի հանդեպ իր ցեղասպան քաղաքականությունը:

Հայկական ֆեդերացիան կոչ է արել եվրոպացի առաջնորդներին կանգնեցնել Թուրքական ագրեսիան քեսաբահայերի նկատմամբ: «Ահաբեկիչներին քաղաքացիական բնակչության դեմ զինելն ու նրանց աջակցելն անթույլատրելի է»,-ընդգծել է Կարապետյանը, կոչ անելով Եվրոպային շտապ հումանիտար օգնություն ցուցաբերել Քեսաբի տեղահանված բնակչությանը, որը ապաստան է գտել Լաթաքիայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ