News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հաագայի Միջուկային անվտանգության գագաթնաժողովի երկօրյա աշխատանքների ընթացքում ընդմիջումների ժամանակ, ճեմասրահում Նախագահ Սերժ Սարգսյանը շփումներ է ունեցել բազմաթիվ երկրների ղեկավարների հետ: Այդ մասին Panorama.am կայքին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը՝ մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը, թե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները խոսել են Հաագայում միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովի շրջանակում:

Հարցին, թե ինչու հանդիպումը  չի լուսաբանվել, Արման Սաղաթելյանն ասել է. «Հաագայի Միջուկային անվտանգության գագաթնաժողովի երկօրյա աշխատանքների ընթացքում ընդմիջումների ժամանակ, ճեմասրահում նախագահ Սերժ Սարգսյանը շփումներ է ունեցել բազմաթիվ երկրների ղեկավարների հետ: Սրանք շատ ընդունված ձեւաչափի շփումներ են, որոնք սովորաբար չեն արձանագրվում պաշտոնական հաղորդագրություններում: Նախագահ Ալիեւի հետ նույնպես նման շփում եղել է Հաագայում»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, մասին Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր էջում հայտնել էր, թե Հյաստանի եւ Ադրբեջանի նախագահները զրուցել են Հաագայում միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովի շրջանակներում: «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները զրուցել են Հաագայում միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովի շրջանակներում: Նրանք իսկապե՞ս հավատարիմ են Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատման համար ուղի գտնելուն»,- գրել էր Ուորլիքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ