News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Դամասկոսում գտնվող Հայաստանի խորհրդարանի պատգամավորների պատվիրակության անդամները հանդիպել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: Այս մասին հաղորդում է Սիրիայի պետական ՍԱՆԱ գործակալությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Լաթաքիայի նահանգի հայաբնակ Քեսաբ քաղաքում ավազակախմբերի կողմից ահաբեկչություններ իրականացնելու թեման, որոնց աջակցում է Թուրքիան:

Ասադն ընդգծել է ահաբեկչության եւ ծայրահեղական գաղափարների վտանգավորությունը, որոնց աջակցում է Արեւմուտքը եւ տարածաշրջանի մի քանի երկրներ:

Սիրիայի նախագահը նշել է պատգամավորների դերը միջազգային ասպարեզներում այդ սպառնալիքների վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնելու եւ համատեղ ջանքերով դրանք վերացնելու տեսանկյունից:

Իրենց հերթին, հայկական պատվիրակության անդամներն իրենց ամբողջական աջակցությունն են հայտնել Սիրիայի պետությանը՝ երկրում անվտանգության եւ կայունության վերականգնման, ինչպես նաեւ փախստականների Քեսաբ եւ այլ բնակավայրեր վերադարձն ապահովելու գործում: Նրանք վստահություն են հայտնել, որ Սիրիան, նախկինի պես, միշտ համատեղ գոյակցության եւ ազգային միասնության նմուշ կմնա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ