News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Փարիզի բարձրագույն ատյանի դատարանը պարտավորեցրել է Closer տաբլոիդին 15 հազար եվրո վճարել ֆրանսիացի դերասանուհի Ժյուլի Գայային՝ նրա լուսանկարները տպագրելու համար, որոնք հաստատում են նրա «գաղտնի սիրային կապը» Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ, հաղորդում է Agence France-Presse-ը:

Բացի այդ, դատարանը որոշել է, որ ամսագրի շապիկին պետք է տեղեկատվություն լինի կայացված վճռի մասին:

2014-ի հունվարին Closer ամսագրում նյութեր էին հայտնվել՝ Ժյուլի Գայայի եւ Ֆրանսուա Օլանդի միջեւ ենթադրյալ սիրավեպի մասին: Հրապարակումը հասարակության շրջանում բուռն արձագանքի էր արժանացել, հաղորդում է Gazeta.ru-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ