News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանը մշտապես հանդես է եկել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի պաշտպանության օգտին: Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայում Ղրիմի հարցով բանաձեւ քվեարկությունից առաջ Facebook-ի իր էջում գրել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը:

«Հայաստանը տարիներ ի վեր հետեւողականորեն ու սկբունքորեն հանդես է եկել ժողովրդավարության զարգացման, ազատությունների եւ իրավունքների, ներառյալ իրավահավասարության եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի պաշտպանության օգտին՝ որպես ՄԱԿ-ի կանոնադրության վրա հիմնված համամարդկային արժեքներ եւ սկզբունքներ, որոնք ընդունված են այս Համաժողովի կողմից»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 27-ին, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու անձեռնմխելիությունը ճանաչող բանաձեւին դեմ է քվեարկել ընդամենը 11 երկրի, որոնց թվում է նաեւ Հայաստանը: Բանաձեւն ընդունվել է ձայների գերակշռող մեծամասնությամբ՝ 100 կողմ, 11 դեմ, 58 ձեռնպահ:

Բանաձեւին Հայաստանից եւ Ռուսաստանից բացի դեմ են քվեարկել նաեւ Բելառուսը, Վենեսուելան, Սուդանը, Սիրիան, Հյուսիսային Կորեան, Զիմբաբվեն, Բոլիվիան, նաեւ Կուբան, Նիկարագուան եւ Բոլիվիան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ