News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի բնակչության ավելի քան 88 տոկոսը դեմ է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը: Այս մասին Սահմանադրական դատարանի այսօրվա նիստի ժամանակ հայտարարել է հայցվոր կողմի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:

Ըստ նրա՝ պատճառները, որոնք բնակչության ստիպում են դեմ հանդես գալ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, հետեւյալն են՝ չկան երաշխիքներ, որ գումարը կվերադարձվի, երկրի ղեկավարության հանդեպ ակնհայտ անվստահություն, հինգ տոկոսը չափազանց մեծ գումար է: Բացի այդ, սոցհարցումների համաձայն՝ բնակչությունը չի հավատում, որ այդ համակարգն արդյունավետ կլինի:

Զեյնալյանն ընդգծել է, որ չնայած որ բնակչության 93 տոկոսը տեղեկացված է համակարգի ներդրման մասին, 88,7 տոկոսը դեմ են դրան, 34,3 տոկոսը կարծում են, որ գումարներն անհնար կլինի վերադարձնել: Իրավապաշտպանը ընդգծել է, որ բնակչության բացասական դիրքորոշումը կարեւոր հիմք է՝օրենքի  5-րդ ու 7-րդ հոդվածները հակասահմանադրական ճանաչելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ