News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի հետագա զարգացման եւ հին շենքի պահպանման մասին համաձայնություն է ձեռք բերվել, մարտի 28-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Ճարտարապետության եւ քաղաքաշինության հարցերով հանրային խորհրդի ենթահանձնաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյանը՝ հավելելով, որ  պայմանավորվածության համաձայն՝ ճարտարապետ-կոնստրուկտորները եւս կմասնակցեն կոնցեսիոների նոր նախագծի մշակման աշխատանքներին՝ դիտարկելով հին շենքի պահպանման բոլոր հնարավորությունները:

Ազիզյանը նշել է, որ Հայաստանի Հանրային խորհուրդը տվյալ հարցում հետեւողական կլինի եւ կհետեւի գործընթացին:

«Զվարթնոցի» շենքը խորհրդային մոդեռնիստական  ճարտարապետության համաշխարհային հայտնի հուշարձան է: Այդ շենքը պահպանելու կոչով Հայաստանի իշխանություններին դիմել է նաեւ Ճարտարապետների միջազգային միությունը», - նշել է Ազիզյանը՝ հավելելով, որ Հանրային խորհուրդը կդիմի ՀՀ մշակույթի նախարարության համապատասխան կառույց՝ առաջարկելով  «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքն ընդգրկել պատմության եւ մշակույթի հուշարձանների պետական ռեեստրում:

Հիշեցնենք, որ մարտի 26-ին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում այս հարցով քննարկում էր տեղի ունեցել՝ ինչպես պահպանել Երեւանի միջազգային «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը, որը քանդելու կողմնակից է կոնցեսիոները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ