News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) լիովին պատրաստ է Հայաստանում MNP (Շարժական կապի համարների տեղափոխելիության)  ծառայության մեկնարկին եւ հրավիրում է հաճախորդներին դառնալ Beeline բաժանորդներ։

2014թ–ի ապրիլի 1-ից սկսած, պահպանելով բջջային հեռախոսահամարը, ներառյալ կոդը կարելի է դառնալ Beeline բաժանորդ։ Անհրաժեշտ է այցելել մոտակա վաճառքի եւ սպասարկման գրասենյակ եւ լրացնել համապատասխան հայտ։ Շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայությունն անվճար է։ Հաճախորդի համարը Beeline բջջային ցանց կտեղափոխվի 3 աշխատանքային օրվա ընթացքում: Բաժանորդը կարող է նաեւ նշել նախընտրելի ամսաթիվ, որը չի կարող գերազանցել 30 օրը։

Դառնալով Beeline բաժանորդ` հաճախորդը կարող է չանհանգստանալ հաշվեկշռի գործունեության ժամանակահատվածի, ինչպես նաեւ  SIM–քարտի վավերականության մասին։ Քանի դեռ բաժանորդի հաշվեկշռին կա գումար նրա հաշվեկշիռն երբեք չի զրոյանա, իսկ SIM-քարտը կլինի մշտապես ակտիվ։ «ԱրմենՏել»–ը Հայաստանի խոշորագույն հեռահաղորդակցության օպերատորն է՝  հաճախորդների սպասարկման  ամենամեծ ցանցով։ Beeline բաժանորդների տրամադրության տակ է Երեւանում 25 վաճառքի եւ սպասարկման գրասենյակ, մարզերում՝ 55 գրասենյակ եւ 135 դիլերական սպասարկման կետ ողջ հանրապետությունում։ «ԱրմենՏել»–ի բաժանորդ դառնալու առավելությունների մասին լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ այցելելով www.beeline.am կայք։

«Պարզ, հարմար, Քեզ համար դա մեր կարգախոսն է, որը արտացոլում է մեր վերաբերմունքը բաժանորդների հանդեպ։ Մենք առաջնորդվում ենք այս մոտեցմամբ ինչպես սպասարկման, այնպես էլ սակագների եւ ծառայությունների մատուցման ժամանակ։ Մենք հրավիրում ենք հաճախորդներին գնահատել ընկերության նոր մոտեցումը եւ օգտվել  Հայաստանի առաջին եւ խոշորագույն հեռահաղորդակցության օպերատորի բոլոր առավելություններից»,- նշեց  «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«ԱրմենՏել» ընկերությունն իր հաճախորդների համար կայքում պատրաստել է հատուկ բաժին, որտեղ կարելի է ստանալ տեղեկատվություն MNP ծրագրի մասին, ծանոթանալ առանձնահատկություններին, համարների տեղափոխելիության ձեւերին եւ ստանալ հաճախ տրվող հարցերի պատասխանները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ