News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Հայաստանը շատ ճիշտ է վարվել ՄԱԿ-ում, մարտի 27-ին, Ղրիմի հարցով քվեարկության ժամանակ: Այս մասին, այսօր՝ մարտի 28-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է հարգի եւ աջակցի ազգերի ազատ ինքնորոշման սկզբունքին: «Մեզ համար այդ սկզբունքը պետք է լինի մեծ արժեք, ուստի մենք այլկերպ չէինք կարող վարվել»,-ասել է Սահակյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում մարտի 27-ին, Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու անձեռնմխելիությունը ճանաչող բանաձեւին դեմ է քվեարկել ընդամենը 11 երկրի, որոնց թվում է նաեւ Հայաստանը: Բանաձեւն ընդունվել է ձայների գերակշռող մեծամասնությամբ՝ 100 կողմ, 11 դեմ, 58 ձեռնպահ ձայներով: Բանաձեւին Հայաստանից եւ Ռուսաստանից բացի դեմ են քվեարկել նաեւ Բելառուսը, Վենեսուելան, Սուդանը, Սիրիան, Հյուսիսային Կորեան, Զիմբաբվեն, Բոլիվիան, նաեւ Կուբան, Նիկարագուան եւ Բոլիվիան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ