News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Հայաստանի ներկայիս իշխանությունների օրոք ժողովուրդը կարող է մոռանալ Ցեղասպանության հարցի եւ ղարաբաղյան խնդրի լուծման մասին: Այդ մասին մարտի 28-ին Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: (ֆոտոռեպորտաժ)

«Մենք կարող ենք մոանալ Հայաստանի անկախության, ազատ ընտրությունների, շրջակա միջավայրի պաշտպանության եւ ազգային շահերի մասին»,- վստահ է ընդդիմադիր գործիչը: Նրա խոսքով, նույնիսկ այնպիսի երկրներ, ինչպես Չինաստանն ու Ղազախստանը չեն քվեարկել Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում: Նրա կարծիքով, գործող իշխանությունները կարող էին չմասնակցել քվեարկությանն ու չեզոքություն պահպանել:

Հայաստանի ապագան Հովհաննիսյանին մռայլ է երեւում. «Շարունակվում են հետապնդումները, ազգային շահերից հեռանալը, աղքատությունը, արտագաղթը, գազային դավադրությունը: Իշխանությունը պետք է փոխել վերից վար: Դա մեր ընդհանուր խնդիրն է»:

Հանրահավաքը շարունակվում է մաղող անձրեւի տակ:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ