News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Պենտագոնը մտադիր է առաջիկա երկու տարում երեք անգամ ավելացնել կիբերանվտանգության ոլորտի մասնագետների քանակը` արտասահմանյան հետախուզություններից, կիբերահաբեկչությունից եւ հաքերների հարձակումներից պետական եւ մասնավոր տեղեկատվական ցանցերի եւ համակարգերի պաշտպանության նպատակով: Այս մասին հայտնել է Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը` ելույթ ունենալով ԱՄՆ-ի ԱԱԾ-ի տնօրեն եւ Կիբեհրամանատարության ղեկավար գեներալ Կիտ Ալեքսանդրին թոշակի ուղարկելու հրաժեշտի արարողությանը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 

Հեյգելը նշել է, որ մինչեւ տարեվերջ կիբերանվտանգության մասնագետների քանակը Պենտագոնում կհասնի 1,8 հազար մարդու, իսկ 2016 թ. սկզբին` 6 հազար մարդու:

Նախարարն ընդգծել է, որ տեղեկատվական համակարգեր ներթափանցելու փորձերը  չեն նվազում եւ ագրեսիվ բնույթ են կրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ