News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու պարտավորություններն ավելի քան 70 տոկոսն արդեն կատարված են: Այդ մասին այսօր՝ մարտի 29-ին ասել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովի ընթացքում:

Նշենք, որ համաժողովն ընթանում է «Հայաստան-Մաքսային Միություն. հնարավորություններ եւ մարտահրավերներ» թեմայով:

Սերժ Սարգսյանն իր ելույթում նշել է. «Հայտնի փաստ է, որ տնտեսական ինտեգրումն էապես ընդլայնում է երկրների զարգացման հնարավորությունները: Այդ փաստի գիտակցումն է ընկած Մաքսային միությանն անդամակցելու մեր որոշման հիմքում: Միեւնույն ժամանակ, ինտեգրման գործընթացի ճանապարհին ի հայտ են գալիս մարտահրավերներ, որոնց հաղթահարումը մեծաես պայմանավորված է համատեղ աշխատանքի արդյունավետությամբ եւ փոխըմբռնման բարձր մակարդակով: Այս համաժողովը տեղի է ունենում Հայաստանի՝ Մաքսային միության անդամակցության գործընթացի կարեւոր փուլում: Այսօր առկա է արդեն հստակ ձեւավորված աշխատանքային օրակարգ եւ անդամակցության ճանապահային քարտեզ, որոնց քայլեր իրականացման ընթացքում են: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի եւ Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի համապատասխան կառույցների հետ ակտիվ համագործակցությունը մեզ թույլ է տալիս էական առաջընթաց արձանագրել այդ ճանապարհին:

Այդ կառուցողական համագործակցության շնորհիվ ճանապարհային քարտեզով Հայաստանի ստանձնած միջանդամակցային պարտավորություններն ավելի քան 70 տոկոսն արդեն կատարված է, իսկ մնացայալներն իրականացման ընթացքում են:

Հաջորդ քայլը միջազգային իրավական փաստաթղթի ստրագրումն է եւ մեր երկրի անմիջական մասնակցությունը միջազգային ինտեգրացիոն գորընթացներին: Համոզված եմ, որ այսօրվա համաժողովը լավ առիթ կդառնա համակողմանիորեն դիտարկելու առկա բոլոր խնդիրներն ու մարտահրավերները, իմի բերելու բոլոր տեսակետներն ու փաստարկներն իրապես նպաստելու Մաքսային միությանն Հայաստանի անդամակցության սահուն իրականացմանը: Բոլորին մաղթում եմ արդյունավետ աշխատանք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ