News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Հայկական արտահանման 2/3-ը ուղարկվում է ՄՄ երկրներ, հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը մարտի 29-ին Երեւանում կազմակերպված ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովում։ Այդ պատճառով բիզնեսի համար շատ կարեւոր է ապրանքների տեղափոխման ընթացակարգի դյուրացումը՝ ՄՄ ինտեգրման շրջանակում։

Մաքսային միության երկրների արտադրական մշակույթը, այդ երկրների ապրանքների ավելացված արժեքի չափը բաղդատելի է Հայաստանի մակարդակի հետ։ Նշանակում է՝ Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի շուկաներում աշխատելը շատ ավելի հեշտ կլինի, հավելել է վարչապետը։

Համաձայնեցվում է նաեւ տեխնիկական կանոնակարգերի դաշտը։ Հետեւաբար, ազգային ստանդարտներով արտադրված ապրանքները կարող են առանց հավելյալ պայմանների արտահանվել Միասնական մաքսային միության տարածք։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ